10:03
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակի դժբախտ պատահարները»

Այսօր մահացել է 1995 թ. ծնված Մաջիդ Մամմադռահիմովը Գախ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում։ Նրա հետ մահացել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները դեռ անհայտ են։ Պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել մահացած զինծառայողների մասին։

Դաշքեսենի բնակիչ, ադրբեջանական բանակի սերժանտ Սեխավեդ Մամեդովը կրծքավանդակի շրջանում վիրավորում է ստացել Իրանի զինված ուժերի կողմից:

 

Պետական սահմանապահ ծառայության մեկ այլ զինծառայող 1999 թ. ծնված Շեհրիյար Բայրամովը իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցների պատճառով մահացել է։

Երեք օր առաջ ձնաբքի պատճառով անհայտ կորել էին 2 զինծառայող, որոնց մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։

Այս ամենին գումարած ադրբեջանական կողմը իրականացնում է մեծ զորավարժությունը մարտի 11-15-ը ընկած ժամանակահատվածում, որի հետևանքով շուտով կլինեն մի շարք դժբախտ պատահարներ։ Կասկածներ կան, որ այսօր ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողները հենց տուժել են զորավարժությունների մեկնելու ժամանակ։

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս