Աժ-ում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ելույթում նշեց, որ Ազգային ժողով գալիս տեսել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին և հարցրել՝ «էս անգամ ի՞նչ ա պատահել», ինչին ի պատասխան նրանք ասել են, որ այս անգամ չեն բողոքում, այլ ողջունում են իրենց, որ նախագիծը արագ ընդունեն: