Աժ-ում այսօր քննարկվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը, մասնավորապես, որոշվում է կազմավորել հակակոռուպցիոն հանձնաժողով: Հարցի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծը ներկայացնող Սուրեն Քրմոյանից հետաքրքվեց՝ 

«Հիմա հանրային կարծիքի հետազոտման փուլում դուք հասե՞լ եք մի նպատակակետի, որպեսզի հասկանալի լինի, որ այդ հանձնաժողովը պետք է կազմված լինի միայն հանրային հարգանք վայելող գործիչներից»: 

Մանրամասները՝ տեսանյութում: