ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին քննարկումներին:

«Քանի որ այստեղ հնչեցին հարցադրումներ, իմ պարտքը համարեցի պարզաբանումներ տալ՝ ինչ հանձնաժողովի մասին է խոսքը: Դա անկախ հանձնաժողով է լինելու, չափորոշիչները հստակ նշված են: Հանձնաժողովի անդամ կարող են դառնալ հանրային հեղինակություն ունեցող, մաքուր կենսագրությամբ մարդիկ»,- ասաց պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: