Օպերայի հարակից տարածքում մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց են անում։
 
 *** 12:15
Արդեն կես ժամ է՝ ոստիկաններին չի հաջողվում ցուցարարներին հեռացնել Մաշտոցի պողոտայից: Լարված իրավիճակը շարունակվում է ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Քիչ առաջ շտապօգնության մեքենա է ժամանել: 
 
***12:35 Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների: 
 
***12:47 Լարված իրավիճակը Մաշտոցի պողոտայում շարունակվում է: Ցուցարարները նստացույց սկսեցին:
 
*** 12:55 Ցուցարարները քիչ առաջ փակեցին Թումանյան փողոցը։ Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցուցարարներին
 
Ուղիղ միացումը՝ News.am-ի: