Միայն «Շոկոլադնիցա» սրճարանին ձեռք չենք տալու։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
«Դատարանի ուժով միայն այդ սրճարանին ձեռք չենք տալու, մնացածի մասով որոշումը կայացվել է, ապամոնտաժումը շարունակելու ենք։ Եվս 5 տարի մենք սրա հետ համակերպվել չենք կարող, այսօր այստեղ բողոքողները 15-20 հոգի են, իսկ հարյուրավոր մարդիկ պահանջում են ազատել տարածքը»,-ասաց թաղապետը։