Վերջին օրերին Հայաստանում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, որոնք հասարակական բուռն քննարկումների առիթ են դարձել՝ Արցախյան խնդիր, Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժում, թանկացումներ․․․ Հետհեղափոխական Հայաստանում ներկա իշխանությունների աշխատանքից հասարակությունը սկսկել է բողոքել։ Երկրում ստեղծված իրավիճակի, ներքաղաքական և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։
-Պարո՛ն Արշակյան, շուտով կլրանա «Թավշյա հեղափոխության» մեկ տարին, ի՞նչ ունենք այժմ և ինչպե՞ս եք գնահատում երկրի այսօրվա ներքաղաքական իրավիճակը:
-Մեկ բառով՝ սա կոչվում է անցումային շրջան, հետհեղափոխական ժամանակ։ Այսինքն՝ հեղափոխական ալիքի ժամանակ բարձրացրած ծրագրերի իրականացման հերթն է գալիս։ Հեղափոխականներն իշխանությունը վերցրին և ամբողջությամբ տնօրինում են՝ օրենսդիր, գործադիր և նույնիսկ մասամբ իրավական արադարադատությունը։ Այժմ հեղափոխական ծրագրերի իրականացմանը խոչընդոտող ուժերին իշխանությունից հեռացնելու պայքարը ավարտվել է։ Հիմա հարկավոր է ստեղծագործել, վերակառուցել։ Ես բարյացակամ եմ տրամադրված ներկա իշխանությունների հանդեպ և հույսեր ունեմ, որ նրանք կմտնեն իրենց դերի մեջ։ Անցել է այն ուսուցողական ժամանակը, ժամանակն է, որ նրանք սկսկեն աշխատել, արդեն որպես փորձառու, պատասխանատու քաղաքական, տնտեսական գործիչներ մտնեն իրենց դերի մեջ և արագ անցնեն գործի, որովհետև հետհաշվարկի ժամացույցը միացված է։ Ամեն օրը շատ կարևոր։ Ես նախաձեռնողականության պակաս եմ տեսնում։ Այդ թիմը ինչ-որ իմաստով կաշկանդված է, նախաձեռնություններ չկան։ Բոլոր օղակներում՝ իրավական, տնտեսական, արտաքին քաղաքական հսկայական խնդիրներ և մարտահրավերներ կան, շատ մեծ ծավալի աշխատանք կա։ Նրանք ծառայողներ են, և պետք է ռազմաճակատը բաժանեն և զուգահեռ աշխատանքներ կատարեն։
-Երկրում բողոքի ակցիաներ են։ Մարդիկ դժգոհում են թանկացումներից, օպտիմալացումից, հարկերի բարձրացումից։ Վարչապետ Փաշինյանն էլ երեկ հարցում էր անցկացնում՝ արդյոք 11 հազար 281 քաղաքացիների նպաստից արժե զրկել, թե՝ ոչ, որի արձագանքներն այնքան էլ միանշանակ չէին: Ի՞նչ եք կարծում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Գուցե իշխանությունների աշխատանքներում ամեն ինչ նորմալ է, սակայն հասարակությունը դեռևս չի՞ հարմարվել նոր իրավիճակին:
-Այո, որոշ անհարամարություններ կան, անփորձություն կա, ինչ-որ իմաստով՝ նաև խառնաշփոթ կա, ոչ թե շատ գործեր են անում դրա համար, այլ՝ անգործության խառանշփոթ է։ Շատ բաներ կան, որոնք պետք է արվեն կանոնակարգված ձևով։ Վարչապետը պետք է զբաղվի միայն ստրատեգիայով ու լուրջ խնդիրներով՝ Հայաստանի ինտեգրման հարցերով, պատերազմի-խաղաղության հարցերով։ Նա պետք է բարձրությունում մնա և ներքև չիջնի։ Այլ խնդիր է ներգրավվածությունը. նա որպես կոորդինատոր պետք է իր թիմին «քայլ առա՛ջ» հրամանը տա։ Իր միջամտությունը պետք է լինի կոնֆլիկտային հարցերում։ Իհարկե, մեր սպասելիքներն ավելի են, քան իրենք անում են, և հույս ունեմ, որ նրանք գարնանային բնական դեպրեսիան կհաղթահարեն և կանցնեն գործին։
-Այս ամիսները բավական չէի՞ն դեպրեսիաներ չունենալու կամ դրանք հաղթահարելու համար:
-Ըստ տրամաբանության՝ նրանք պետք է մի քանի տարի պատասրաստվեին և հենց իշխանություն ստացան՝ պետք է ասելիք ունենային։ Միայն պատրաստները պետք է իշխանությունը վերցնեին: Փաստորեն, ստացվում է, որ նրանք պատրաստ չէին։ Այս հեղափոխությունը որոշ իմաստով անակնկալ էր նաև հեղափոխականների համար․հեղափոխականներն անսպասելիորն հայտանբերեցին, որ իրենք հեղափոխական են, որ իրենք հաղթել են։ Հիմա էլ ասում են՝ ծրագիր մշակել․ ծրագիրը պետք է իրենց թևի տակ լիներ, թղթապանակի մեջ լիներ, բացեին՝ իմանային ինչ բարեփոխումներ պետք է անեն։ Պետք է առաջին օրվանից աշխատեին։ Հույս ունենք, որ պատաճառներ կան, որ չի ստացվում։
-Պարո՛ն Արշակյան, խոսենք դատական իշխանության այսօրվա վիճակից։ Ինչպե՞ս եք այն գնահատում, և արդյո՞ք «հեռախոսային» արդարադատություն այլևս չկա:
-Մենք չունենք այդ ռեսուրսը, որ իմանանք՝ կա՞ «հեռախոսային» արդարադատություն թե ոչ: Ունենք ձայնագրություն, որը իրավական տեսնակյունից հիմք չէ նման եզրակացության համար։ Բայց ես ենթադրում եմ, որ դատավորը կախվածության կարգավիճակ ունի, նա անպայման պետք է հաշվի առնի գործադիրի և օրնեսդիրի կարծիքը, եթե հաշվի չառնի՝ կվտանգի իր կարիերան։ Դատավորն ազատ չէ, անկախ չէ։ Եվ մեր արդարադատության խնդիրն այն է, որ իրավական պետության այդ կարևոր բաղադրիչը՝ դատավորները կախվածության մեջ են օրենսդիր և գործադիր իշխանություններից, հետևաբար, նրանք արդար վճիռ չեն կարող կայացնել։ Ամենամեծ «հեռախոսը» նրանց նշանակման կարգն է։ Այո՛, Հայաստանում կլինի «հեռախոսային» արդարադատություն, քանի դեռ դատավորը ազատ չէ։
-Կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահը, ինչպե՞ս կբնութագրեք նրա շուրջ տեղի ունեցող դատական գործընթացը։ Եվ, ըստ Ձեզ՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ:
-Քաղբանտարկյալներ, կարծում եմ՝ չունենք։ Հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է այդ հարցը բարձրացնեին և միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ չկան։ Ես նրանց հավատում եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը թափթփվածության հետևանք է դատական իշխանության կողմից։ Պետք է ընդհանրապես հստակ լինել, մանավանդ այս գործի մեջ վրիպելն անթույլատերլի է։ Մեզ մոտ չպետք է կասկած առաջանա։ Պետք է ամեն ինչ կատարվի օրենքով սահմանված կարգով և արդարացիորեն։
Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի