Առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են բոլորի շահերից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: