Հայաստանի Կենտրոնական բանակը հայեցակարգ է մշակել առանց դատավճռի գույքը բռնագանձելու մասին։ Գույքը կարելի է բռնագանձել առանց դատարանի որոշման՝ ծանր և հատկապես ծանր հանցագործությունների դեպքում։ Նման իրավական դրույթ նախատեսված է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրությունում, որը մշակել է «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը։ Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո հարկային ծառայությունն արագացրել է ստուգումները խոշոր ձեռնարկություններում և բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։ Իսկ 2018թ.–ի ամռանը Փաշինյանը հայտարարել է անցումային արդարադատության համակարգ ներմուծելու մասին։ Դա լայն հասարակական արձագանք է առաջացրել և ակտիվորեն քննարկվել ոչ միայն պրոֆեսիոնալ հանույթում, այլ նաև սոցցանցերի շարքային օգտատերերի կողմից։

Կառավարության առաջարկած մեխանիզմին կողմ անձինք բերում են արտերկրի փորձը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի օրինակը, որը, սակայն, այդքան միանշանակ չէ։ Բանն այն է, որ վերջերս Լոնդոնյան դատարանը Մոլդովայի նախկին վարչապետի որդուց 600 հազար դոլար բռնագանձեց, քանի որ նա չէր կարողացել ապացուցել իր ունեցվածքի օրինական լինելը, թեեւ կա կարծիք, որ այստեղ էական է եղել հոր՝ կոռուպցիոն հանցագործությունների համար դատված լինելը։ Սակայն հարց է՝ ինչո՞ւ են մեր իշխանությունները ցանկանում գնալ այս նույն ճանապարհով: Գուցե այն պատճառով, որ մեր իրավապահները լուրջ խնդրի առաջ են, օրինակ՝ 14մլն դոլար կաշառքի գործով մեղադրյալ Արամ Հարությունյանի գործով, ով փախուստի մեջ է։ Եւ, քանի որ չեն կարողանում վերջինիս գտնել, էլ չասած, որ չեն կարողացել կանխել նրա փախուստը, որոշել են ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա նրա գույքը բռնագանձել։ Նոր իշխանությունները, ըստ էության, գնում են կապիտալի վերաբաշխման՝ իրենց ֆինանսական–քաղաքական հենարանն ամրապնդելու նպատակով: Քանի որ բյուջեն լցնելու խնդիր կա, իշխանություններն արդեն չեն փորձում խորանալ՝ ընտրված ճանապարհը օրիանական է, թե ոչ:

Հաշվի առնելով վերոնշյալը, պետք է փաստել, որ իշխանությունների այս ծրագիրը ևս կարժանանա անցումային արդարդատության մարմինների ճակատագրին՝ կմնա թղթի վրա: Իհարկե, թալանվածը պետք է հետ վերադարձվի, սակայն դա պետք է արվի մի ճանապարհով, որը չի ազդի Հայաստանի արտաքին իմիջի վրա: Համաձայնեք՝ վաղը- մյուս օրը նույնը կարող է կիրառվել արտասահմանյան գործարարների հանդեպ և արդյո՞ք այս պայմաններում օբյեկտիվ է ակնկալել լուրջ ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ…