17:07
«Ինչքան ուզում ես բացատրի տափակ ուղեղով մարդկանց, իրենք համարում են որ քանի որ դեմ են Սերժին ու Ռոբերտին, ուրեմն ընդդիմադիր են»

Կա մի զանգված, որ իրեն համարում ա մոլի ընդդիմադիր, բայց հենց բերանները բացում են, պարզվում ա, որ իրենք ընդդիմադիր են ոչ թե այս իշխանություններին, այլ ասենք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ այս իշխանությունների մոլեռանդ պաշտպաններն են։

Ու ինչքան ուզում ես բացատրի, թե այ սիրելիներս, ընդդիմադիրը նա է, ով ընդդիմանում է այդ պահին գործող իշխանությանը, ու եթե դու ոչ թե դեմ այլ կողմ ես ներկաներին, դու որեւէ պարագայում ընդդիմադիր համարվել չես կարող, դու դասական իշխանամետ ես, դրանից բխող բոլոր հետեւանքներով, որից թիվ առաջինը, էլ չբողոքելն ա։

 

Բայց դե ինչքան ուզում ես բացատրի տափակ ուղեղով մարդկանց, իրենք համարում են որ քանի որ դեմ են Սերժին ու Ռոբերտին, ուրեմն ընդդիմադիր են։ Չնայած գլոբալ առումով զարմանալու բան չկա, այս ազգի մի ստվար հատված դեռ Ավարայրի դաշտից տուն չի եկել, շարունակում են Տղմուտի ափին փղերի դեմ աբարոնան պահել, ուր մնաց այդքան հեշտ ընկալեն թե ով ա իշխանամետը, ով ընդդիմադիրը…

Արգիշտի Կիվիրյանի էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս