Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ է ընտրվել: Այս մասին հայտնում է meduza.io-ն:
2013 թվականից Սենատի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Քասիմ Ժոմարտ Տոկաևն այսօրվանից գլխավորում է Ղազախստանը:
Ի դեպ, Դարիգա Նազարբաևայի թեկնածությունը Սենատի խոսնակի պաշտոնում առաջարկել է հենց Տոկարևը:
Դարիգա Նազարբաևան եղել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավոր, զբաղեցրել է նույն պալատի փոխնախագահի պաշտոնը, եղել է վարչապետի տեղակալ: 2016 թվականից Սենատի պատգամավոր էր: