Կառավարությունը մարտի 21-ի նիստում քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցողը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր:
Զեյնալյանի խոսքով՝ օրենքի բացերի ու թերությունների հետևանքով ԴԱՀԿ-ն բազմաթիվ գործնական խնդիրների է բախվում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ խնդիրները պահանջում են հրատապ լուծում, առաջարկում ենք սույն նախագծերի փաթեթը ճանաչել անհետաձգելի, ինչը մենք արդեն արեցինք չզեկուցվող հարցերի շարքում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց..
«Սկզբում անհետաձգելի ճանաչեցինք, հետո նոր փաթեթն ընդունեցինք, խելոք ենք էլի, հո զոռով չի»:
Նախագծին կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց:
«Դեմ չկա՞, փրկվեցինք, պատկերացնո՞ւմ եք՝ դեմ լինեինք, արդեն անհետաձգելի էինք ճանաչել, պրծել»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: