ՏԿՏՏ նախարարության համար հիմք է ծառայելու Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով ՏՏ խոշոր, օտար ընկերություններին հրավիրելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում հայտարարեց ՏՏ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։
«Մենք էս օրենքը և էս մասը մտցրել ենք հենց նրա համար, որ բերենք նրանց, որ մեզ պետք են։ Այսինքն` PR անենք, գնանք, ասենք՝ մենք սենց օրենք ունենք, օրինակ, չգիտեմ՝ Airbus ընկերության Science (գիտական-խմբ․) մասը բերեք, ստեղ աշխատեք»,- ասաց նախարարի տեղակալը։
Ըստ Վարդանյանի՝ եթե այդպիսի ընկերություններին հնարավոր լինի բերել Հայաստան, նրանք իրենց հետ կբերեն այնպիսի լավ գիտելիքներ։