ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրեց՝ արձագանքելու համար Միրզոյանի ելույթին ու այն մեղադրանքին, որ որոշ ընդդիմադիրներ դեմագոգիայով են զբաղվում:
«Չգիտեմ՝ որքանով էր դա ինձ ուղղված, բայց այդպես ստացվեց: Նվազագույն կենսաթոշակի սահմանման հետ կապված՝ ես մի հարցադրում հնչեցրեցի, որն ուղղված էր կառավարության ներկայացուցչին՝ առ այն, թե արդյո՞ք կառավարությունը ներկայացրել է հաշվարկներ, և որքա՞ն գումար է անհրաժեշտ հիմնական կենսաթոշակը նվազագույնին հավասարեցնելու համար: Ասեմ՝ ես երբեք չեմ զբաղվել «դեմագոգիայով», չունեմ նման հակում, չեմ ունեցել, ստիպված եմ արձագանքել, տեղին չեմ համարում մեղադրել գործընկերներին մի բանում, որ առհասարակ չկա, որևէ դեմագոգիայի մասին խոսք լինել չէր կարող»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: