Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը: Թանդիլյանը մտահոգություն հայտնեց, որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն, և ստիպված ապրանքները գնում են վարկով։
«Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր տանը ինչ կա լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում… եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»,–ժպիտով ասաց Փաշինյանը։
Նրա խոսքերին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ժպիտը դեմքին պատմեց, որ օրեր առաջ գնացել է վարկով հեռուստացույց վերցնելու, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել իր հաշվի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում: