Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կարծիքներին, թե Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձախողվել է:
ՀՀ վարչապետն Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման շրջանակներում ունեցած եզրափակիչ ելույթում հակադարձեց կարծիքներին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում ձախողվել է՝ կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը հաջողել է. «ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը և թույլ տվեք ասել, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իր համար գնահատման չափանիշ չէ՝ Հայաստանն այդ կառույցում մի ժամանակավոր պաշտոն զբաղեցրել է մեկ ամիս ավել, թե պակաս: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ չի կարող որևէ մեկին արգելել, որ դա վերցնի որպես գնահատման չափանիշ, սակայն շեշտեց, որ իր համար գնահատման չափանիշներն այլ են