Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը դիմել Է դատարան՝ խնդրելով անվավեր համարել ամուսնության գրանցման դիմումը, որը նա ներկայացրել Էր չորս օր առաջ: Այդ մասին հայտնել Է TMZ պորտալը:

Ռեսուրսի տվյալներով՝ 55-ամյա դերասանը եւ նրա ընտրյալը՝ վիզաժիստ Էրիկա Քոյկեն, մարտի 22-ին դիմում Էին թողել Լաս Վեգասի դատարաններից մեկի ամուսնությունների բյուրոյում: Բայց արդեն մարտի 27-ին Քեյջը կրկին ներկայացել Է դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել դիմումը:

Daily Mail թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում Է, որ դիմումը տալու ժամանակ Քեյջը հարբած Է եղել եւ աղջկան մեղադրել Է «իր բոլոր փողերին տիրելու» մտադրության մեջ:

«Փոքրիկս, ես քեզ դա չեմ խնդրել»,-հանգիստ պատասխանել Է ընկերուհին: Քեյջը ամուսնացած Է եղել երեք անգամ: Նրա վերջին կինը մատուցողուհի Էլիս Քիմն Էր՝ ծագումով՝ կորեուհի: Զույգը բաժանվել Է 2016 թվականի հունվարին: Դերասանը նկարահանվել Է ավելի քան 70 ֆիլմում: Նա դերասանական արվեստի համար մի շարք հեղինակավոր պարգեւների՝ չորս «Ոսկե գլոբուս» եւ երկու «Օսկար» մրցանակների դափնեկիր Է: