«Փաստ» թերթը գրում է.
«Տեւական ժամանակ է՝ իշխանությունները հետեւողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին: Վարչապետ Փաշինյանը եւ ուժայինների ղեկավարները խոստացել են, որ սաստկանալու են բացահայտումները, եւ հասարակությունը սպասում է նոր բացահայտումների շղթայի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են «գտնել» բիզնեսմենների, որոնք տեղեկատվություն կտան եւ կխոստովանեն, որ Սաշիկն (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) իրենց բիզնեսում 50 տոկոս «փայ» է ունեցել: Հասկանալի է, որ 10-15 տարի անընդհատ ընդդիմություն եղած ժամանակ հենց իրենք են ձեւավորել «Սաշիկի պատմությունը», իսկ այսօր հանրային պահանջ կա ցույց տալ, թե, ի վերջո, ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները»: Չի բացառվում, որ առաջիկայում «հաջողվի» գտնել այդպիսի մի քանի գործարարների, քանզի, ըստ տեղեկությունների, փնտրտուքներում իրավապահները չափազանց հետեւողական են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում