ԱՄՆ-ում հոգեբույժին սպանելու համար ձերբակալվել է Playboy-ի մոդել Քելսի Թերները։ Հոգեբույժի մարմինը հայտնաբերվել է մոդելի ավտոմեքենայի բեռնախցիկում: Այս մասին գրում է Law and Crime-ը:
Նշվում է, որ Նևադայում լքված մեքենայի մասին մարտի 7-ին հաղորդել է վարորդներից մեկը: Ոստիկանները բեռնախցիկում մարմին են գտել: Ընդ որում՝ հոգեբույժը մահացել է գլխին բութ առարկայով հասցված մի քանի հարվածներից: Հետաքննությամբ պարզվել է, որ նա ծանոթ է եղել մոդելի հետ շուրջ երկու տարի, ինչպես նաև վճարել է նրա բնակարանի վարձը: Նրանց հարաբերությունների ավարտից հետո Բերչարդը դադարեցրել է դրամական վճարումները: Երեք ամիս անց Թերներին, նրա երկու երեխաներին և մայրիկին վտարել են չվճարելու պատճառով: