13:07
«Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն. News.am(ֆոտո)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար եւ թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:

Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 
 
 
Առաջարկում ենք նաև
Լրահոս