Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Դատական նիստին ներկայացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` որպես վկա:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Հարավարևմտյան թաղամասում ժ. 22.30 ի սահմաններում ոմն Արթուր Այվազյան հարձակվել էր «Ելք» դաշինքի անդամների, մասնավորապես, Հայկ Սարգսյանի վրա, բռնություն գործադրել և խախտել հասարակական կարգը: Արթուր Այվազյանն էլ իր հերթին ասել էր, թե իր նկատմամբ են բռնություն կիրառել:
Ուղիղ միացումը՝ News.am-ի: