Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան: 

Օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։ «Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնք կա Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում»,-ասաց Օրեյրոն:

Ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նատալjա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «Անմոռանալի շրջագայություն» շոուի շրջանակներում։ Տեսանյութը՝ Tert.am-ի։