Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով,  կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: Այս մասին ապրիլի 7-ին Խաչատրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Հետևաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, և վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, և կա վտանգ,  որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- ընդգծեց Խաչատրյանը: