«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաստանի սոցիալական վերլուծությունների եւ կանխատեսումների ինստիտուտը հրապարակել է 2018թ. վերլուծությունների արդյունքները, ըստ որի՝ անցյալ տարի ներգաղթյալների թիվը ամենափոքրն է եղել հետխորհրդային շրջանում: Հետաքրքիրն այն է, որ ներգաղթյալների թիվը պակասել է բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի: Սա նշանակում է, որ չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին եւ պաշտոնական վիճակագրությանը, անցյալ տարի արտագաղթի ցուցանիշները չեն նվազել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում