«Բարգավաճ Հայաստն» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց.
«Որևէ հիմնավոր պատճառ ներկայացված օպտիմալացմանը՝ չբերվեց, բացի ինտուիցիայից, այսինքն՝ օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային, ես, իհարկե, չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության և նրա անդամների ինտուիցիային, բայց հատկապես այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի և քաղաքացիների հետ, որոնց մի մասը գործազուրկ են արդեն, իսկ մյուս մասը գործազուրկ է դառանալու այս օպտիմալացման արդյունքում, նման դեպքում ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: