ԱԺ-ում քննարկվում է պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և գրոծունեության իրականացման ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հարակից զեկուցողը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն է:
Հայկ Սարգսյանն իր ելույթում նշեց. «Հայաստանում գործում է ցեմենտ արտադրող 3 ընկերություն, որոնք ցեմենտի տոննան բաց են թողնում 40-48 հազար դրամով, բայց նախորդ տարվա իշխանափոխությունից հետո Հայաստան սկսեց ներմուծվել նաև իրանական ցեմենտ, որն ավելի էժան է։ Իրանական ցեմենտի տոննայի գինը ընդամենը 8-10 հազար դրամ է, և նույնիսկ հարկվելուց հետո այն չի գերազանցում 13 հազար դրամ գինը: Հեղափոխությունից հետո Հայաստանում ունենք 10 000 դրամով ավելի մատչելի ցեմենտ, քան ունեինք մինչև հեղափոխությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում: