Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է երկրի կառավարությանը մայիսին գործադուլ իրականացնելու մտադրության մասին, գրում է Reuters գործակալությունը:

Գործադուլը կտևի մայիսի 6-11-ը և կարող է վերաբերել Ֆրանսիայում գործող բոլոր ավիաընկերություններին՝ ներառյալ Air France-ը, Aigle Azur-ը, Corsair-ը, XL Airways-ը, Easy Jet-ը և Vueling-ը:

Գործադուլի պատճառն այժմ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է: Օդաչուների արհմիությունը մտավախություն ունի, որ օրենքը կարող է միավորել իրենց այլ' ավելի խոշոր արհմիությունների հետ, ինչը, կարող է արհմիության անդամների՝ հատկապես օդաչուների վերաբերյալ հարցերում ձայնը լսելի չդարձնել:

Արհմիությունը համազգային գործադուլի մասին ծանուցում է ուղարկել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին, ինչպես նաև տրանսպորտի և աշխատանքի նախարարներին: