All.me սոցիալական պլատֆորմը, որի զարգացման պատասխանատու ու խորհրդի անդամը Արտակ Թովմասյանն է, Պանամայում կայացած Լատինաամերիկյան համաշխարհային բիզնես ֆորումում (2019 Global Business Forum Latin America) մեծ ուշադրության է արժանացել։ Ապրիլի 9-10-ը տեղի բիզնեսի առաջատարների հավաքին ներկա են եղել 65 երկրներից ժամանած ավելի քան 7650 մասնակիցներ։

Արտակ Թովմասյանը ներկայացրել է սոցիալական ցանցի նորամուծությունները։

 

«Պանաման ունի մեծ ներուժ՝ դառնալու առաջատար ՏՏ լիդերներից մեկն աշխարհում և գաղտնիք չէ, որ այստեղ են արմատավորվել միջազգային այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Dell, Ericsson-ը և այլն: All.me-ում մենք կարող ենք տեսնել այդ ներուժը, երկրի բնակչության ավելի քան 84%-ն օգտվում է ինտերնետից, որտեղ WhatsApp-ը, Facebook-ը, YouTube-ը և Instagram-ն առավել օգտագործվող ծրագրերից են․ կարծում եմ, որ շուկան պատրաստ է ընդունել նորարար լուծումներն All.me-ից»,- նշել է Թովմասյանը։

Պանամայի GFB 2019 ֆորումի շրջանակներում քննարկված համագործակցությունը նպատակ է ունեցել նպաստել զարգացող երկրների քաղաքացիներին լրացուցիչ առավելություններ շնորհելուն և թվային նոր տնտեսություն ներկայացնելուն:

Ի՞նչ է All.me-ն և ինչո՞վ է այն գրավիչ

Այն, ինչ դարձնում է all.me-ն եզակի հարթակ՝ պլատֆորմի լավ մտածված եւ համընդհանուր օգտագործումն է.

1. Սոցիալական ցանցը (meNetwork) հզորացնում է ակտիվ օգտագործողներին և պարգևատրում է նրանց թվային ակտիվներով (ME)՝ սոցցանցում ակտիվ լինելու համար: Ձևավորելով հավասար պայմաններ օգտատերերի և հարթակի միջև ՝ այն ստեղծում է գովազդային եկամտի փոխշահավետ եւ արդարացի փոխանակում:

all.me-ի օգտատերերը կարող են ստանալ գովազդվող եկամտի մինչեւ 50% -ը:

2. E-commerce պլատֆորմը (meMarket), որը շուտով կգործածվի, իրենից ներկայացնելու է առեւտրային պլատֆորմ, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել եւ վաճառել իրեր ինչպես միմյանցից, այնպես էլ յուրաքանչյուր հայտնի բրենդից,

3. Վճարային համակարգ (mePay), որը մշակման փուլում է, FinTech- ի լուծում է, որը միավորում է blockchain տեխնոլոգիաները, թվային ակտիվները, էլեկտրոնային փողը, ինչպես նաեւ դասական վճարային ծառայություններ: Ներքին բիլլինգի համակարգով փոխանցումները կարող են կատարվել անմիջապես ցանցում առանց միջնորդավճարի:

4. Ապակենտրոնացված համակարգը (meBlockchain), որը մշակման փուլում է, թույլ կտա ստեղծել թափանցիկ մեխանիզմ օգտատերերի եւ գովազդատուների համար: