Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, քանի որ նա չի ցանկացել, որ Վահրամ Բաղդասարյանին սպասարկած մեքենան հիմա էլ իրեն սպասարկի:
 
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Լիլիթ Մակունցը հերքեց շրջանառվող լուրը. «Չկա նման բան: Այն ծառայողական մեքենան, որն ինձ տրամադրվել է, Ազգային ժողովը ձեռք է բերել 2015 թվականին: Այս ընթացքում ինձ համար նոր մեքենա ձեռք չի բերվել»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը: