ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը բնականոն ընթացքի մեջ են։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Երեք դիմումից երկուսի վարույթ ընդունելը մերժվել է, մեկն ընդունվել է: ՍԴ օրենքը հստակ սահմանում է՝ ընդհատյա չեն եղել ՍԴ-ին կամ սպառած չեն եղել մնացած բոլոր միջոցները»,- ասաց նա:

Հարցին՝ Քոչարյանի կոմղնակիցները պնդում են, թե նա քաղհալածյալ է և դատարանի վրա ճնշում է գործադրվում, Թովմասյանը նշեց, որ չի կարող պատասխանել, միայն ասաց, որ կոնկրետ իր վրա ճնշում երբեք չի գործադրվել․ «Ցանկացած ճնշման դեպքում, դուք կիմանաք»,-նշեց Թովմասյանը։