ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի համար օրվա խորհուրդն այն է, որ հայ ազգը կա և լինելու է հավիտյան:
Այս մասին Հարությունյանն ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:
«Օրվա խորհուրդն ինձ համար այն է, որ մենք կանք և լինելու ենք հավիտյան: Իմ խորին համոզմամբ՝ թուրքական հասարակությունը ևս հասունանում է, և մեր սերունդը դեռևս ականատես կլինի, թե Թուրքիան ինչպես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով Էրդողանի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականությանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին՝ Հարությունյանը շեշտեց, որ կան օրինաչափություններ, որոնք Էրդողանը չի կառավարում, այլ պատմությունը:
«Սա ուղղակի հասարակությունների զարգացում է, այնպես որ Էրդողանի ժխտողականությունը կխաղա հակառակ դերակատարմամբ»,- եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը: