Aravot.am-ը գրում է.

«Նստած լինեի, ավելի լավ էր: Չորս տարի դատարաններում եմ»: Ես բարի մարդ եմ, բայց եթե բարկացնեն, «18+ վիդեոներն ու ձայնագրությունները» կներկայացնեմ, կապացուցեմ, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սուտ ցուցմունք են տվել: Ինչպես կասեր Չելենտանոն. «Պաշտում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը»: Գրպանումս է երրորդ համաշխարհային պատերազմը՝ ապացույցներս»,-ասում է ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանը: 

Դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Էդիկ Աղաջանյանն անցյալ ուրբաթ՝ ապրիլի 19-ին, հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին: Դատախազն ավարտել է մեղադրական ճառը, եւ ամբաստանվող դերասանի համար պահանջել է 4 տարի ժամկետով ազատազրկում:

Դատախազն ավարտել է մեղադրական ճառը, եւ ամբաստանվող դերասանի համար պահանջել է 4 տարի ժամկետով ազատազրկում: Հիշեցենք, որ 2015թ. օգոստոսի 24-ին դերասանի եւ նրա աներոջ հարեւանի՝ Ռուբեն Գալստյանի միջեւ ծեծկռտուք է եղել, դերասանն, ըստ մեղադրանքի, էլեկտրաշոկով «փորձել է հարվածել տուժողին»: Մեղադրանքի կողմը պնդել էր, թե Վահագն Սիմոնյանը, գետնից «քար» վերցնելով, հարվածել է տուժողի գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանին քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Վ. Սիմոնյանը տաքսի ավտոմեքենան նստելով՝ զանգել էր ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները կողմերին տեղափոխել էին Էրեբունու բաժին։ 


Նյութն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում: