Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շարունակելով ապրիլի 23-ին քաղաքացիների կողմից դրոշ այրելու քայլը, որոշել եմ հրապարակային այրել Թուրքիայի Հանրապետության դրոշը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում հայտարարեց լրագրող, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով սոցցանցերում այն մտահոգություններին, թե Թուրքիայի դրոշը այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է։