Հնդիկ պրոֆեսոր Փարթիբանը վերջին 30 տարվա ընթացքում 145 դիպլոմ է ստացել։ Եվ նա այսքանով չի պատրաստվում սահմանափակվել՝ տեղեկացնում է hronika.info-ն։
Փարթիբանը գիտական աստիճան ունի տարբեր ոլորտներում և նա ավելի քան 100 առարկա է դասավանդում Չենաիի տարբեր քոլեջներում։ Երկար ցուցակն ընդգրկում է իրավունքի, առևտրի, արվեստի, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում մագիստրոսի աստիճան:
Այն հարցին, թե «ինչպե՞ս»՝ 50-ամյա պրոֆեսորը պատասխանում է, որ միշտ ուզում է որևէ նոր բան սովորել։ Երբ նա քոլեջում ստացել է իր առաջին գիտական աստիճանը շատ անկազմակերպ է եղել։ Քննություններին պատրաստվելու ժամանակ նա հաճախ շեղվում էր այլ առարկաների ուսումնասիրմամբ և արդյունքում ձախողում քննությունները։ Նրան հետաքրքրել են գիտության բոլոր ոլորտներն ու առարկաները, որոնք հասանելի էին համալսարանում, այդ իսկ պատճառով Փարթիբանը վերադարձել է ու ստացել երկրորդ գիտական աստիճանը։ Հետո Երրորդը, իսկ հետո ևս 142-ը։
Հաճախ Փարթիբանը միաժամանակ մի քանի դասընթաց է անցնում։ «Վերջին 30 տարիների ընթացքում ես մշտապես զբաղված եմ քննություններ պատրաստելով և նոր դիպլոմներ ստանալով։ Ամեն կիրակի ես քննություն ունեմ կամ պետք է գրեմ հետազոտական աշխատանք»,- ասում է «հավերժ ուսանողը»։