Ամերիկացի 55-ամյա դերասան Ջոնի Դեփը հանդիպում է գոու-գոու ոճի ռուս պարուհի Պոլինա Գլենի հետ, գրում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով՝ դերասանը և Սանկտ Պետերբուրգից պարուհին առաջին անգամ հանդիպել են շուրջ մեկ տարի առաջ Լոս Անջելեսում։ Նշվում է, որ Գլենը Դեփի հետ ծանոթացել է՝ չիմանալով, թե ով է նա։ Բացի այդ՝ որոշ ժամանակ առաջ նա Դեփի հետ Մոսկվա՝ վերջինի համերգին է ժամանել։
Ըստ պարբերականի՝ Գլենը և Դեփն ապրում են դերասանի նոր առանձնատանը և պատրաստվում են ամուսնանալ։