ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագրից (ԶԱՄՊ), հաղորդում է USA Today-ը:
«Մենք երբեք չենք հանձնի ամերիկյան ինքնիշխանությունը որեւէ մեկին: Մենք հետ ենք վերցնում մեր ստորագրությունը»,-գործակալությունը մեջբերել է երկրի ղեկավարի խոսքերը:
Նշվում է, որ Դոնալդ Թրամփը տվյալ հայտարարությունն արել է Ինդիանապոլիսում՝ Ազգային հրաձգային ասոցիացիայի ժողովի ժամանակ:
«Հուսամ՝ դուք երջանիկ եք»,-ամփոփել է նա:
Այնուհետեւ անմիջապես ամբիոնից Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթն ու խնդրել ԱՄՆ-ի Սենատին անհապաղ դադարեցնել վավերացման գործընթացը եւ հետ ուղարկել պայմանագիրը ԱՄՆ-ի մասնակցությունը չեղարկելու համար:
Գործակալության հաղորդմամբ, ԶԱՄՊ-ը կնքելու շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո: Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից 2014 թվականին:
Պայմանագիրն ուղղված էր սովորական զենքի միջազգային առեւտրի համընդհանուր չափորոշիչներ
Ինչպես նշում է գործակալությունը, Թրամփի որոշ քննադատներ անխոհեմություն են անվանել նախագահի այդ քայլը: