Մոսկվայի հարավում, հարսանեկան ավտոշարասյան մասնակիցները, երեխաների աչքի առաջ ծեծի են ենթարկել հարսի ու փեսայի մեքենային վազանցած վարորդին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի դրոշներով զարդարված մեքենաներից դուրս եկած անհայտ անձինք ծեծի ենթարկում քաղաքացուն։ Փեսացուն և հարձակում կատարած հարսանիքի մասնակիցները դիմել են փախուստի, իսկ կատարվածի վկաները պնդում են, որ ոչինչ չեն տեսել։
Փաստի առթիվ ՌԴ ոստիկանությունում պատրաստվում են նյութեր։