«Голос. Дети» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթանակ տարավ Միկելա Աբրամովան՝ հայտնի երգչուհի Ալսուի դուստրը: 10-ամյա աղջկա օգտին քվեարկել էր հանդիսատեսի ավելի քան 56%-ը, ինչը շատերի մոտ կասկած է հարուցել, որ քվեարկությունը սարքված է եղել:

Հաղորդումից անմիջապես հետո մարզիչները՝ Վալերի Մելաձեն, Լոբոդան և Պելագեան, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ Ալսուի դստեր` Միկելլա Աբրամովայի հաղթանակի վերաբերյալ։ Հետևելով համացանցում տեղի ունեցող իրարանցմանը՝ Վալերի Մելաձեն անդրադարձել է հեռուստադիտողների պահանջին, թե պետք է վերանայել քվեարկության արդյունքները։

Հիշեցնենք նախագծում հեռուստադիտողների քվերակության 50%-ից ավելի ձայներ է ստացել Ալսուի դուստրը՝ Միկելլա Աբրամովան։ Ավելի վաղ համացանցի օգտատերերից շատերին բարկացրել էր, որ երգչուհին առանձին խումբ է վարձել դստեր հետ աշխատելու համար։ Շատ օգտատերեր «ավելորդ շքեղություն» էին որակել այն, որ Միկելլան ուներ թիմ, ավելին` բոլորը հագել էին «Team Micella» գրությամբ շապիկներ։