Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր երեկոյան Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Այս տեղեկությունը հաստատեց ՔԿ լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
«Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վկա», ասաց Հարությունյանը՝ այլ մանրամասներ հրաժարևվելով հայտնել:
ՀՀ քննչական կոմիտեում Ալեքսանյանի հետ կապված քննչական գործողությունը տևել է 2 ժամ:
Նրան Քննչական կոմիտե հրավիրելու առիթը հաղորդավար Համլետ Ղուշչյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործն է:
Հիշեցնեն, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանի հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ։
Հաղարդավարի խոսքով «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, իսկ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։ Պատմությունը վերաբերում է 2000-ականների սկզբին։