Էդուարդ Աղաջանյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին նա նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Վարչապետի հետ հարաբերություններում որևէ լարվածություն չկա, այդ մասին լուրերը բացարձակ սուտ են, որը պարբերաբար մամուլում տարածվում է: Ես շարունակելու եմ զբաղեցնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը: