Տեղի է ունեցել «Իմ մարմինն անձնական է» սկանդալային գրքի շնորհանդեսը, որի նպատակն է` 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում միասեռականության քարոզչություն իրականցնելը:
Գրքի շնորհանդեսը վերածվեց բավականին լուրջ քննարկման, ինչն անակնկալի էր բերել շնորհանդեսի կազմակերպիչներին:
Շնորհանդեսին ներկաները հունից դուրս եկան և ասացին, որ դատարանում պատասխան են տալու երեխաների շրջանում անբարոյականություն քարոզողները:
Կազմակերպիչները խուճապի մատնված` սկսեցին արագ-արագ սեղաններից հավաքել մերժելի գրականությունը: Գիրքը, որը գրված է դրսի կառույցների հովանավորությամբ ու պատվերով, անգամ չի գրվել մասնագետների կողմից:
Ներկաները վանկարկում էին` «Ամոթ, ամոթ Հայաստանում այլասերում քարոզողներին», «Դատարանում դատվելու եք բոլորդ»: