Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ գյուղով անցնող Արտաշատի մայր ջրանցքում տղամարդու դի կա։ Այս մասին հայտում է shamshyan.com-ը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները պարանների միջոցով ջրանցքից դուրս են բերել դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 79-ամյա Շահեն Գաբուլյանն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում