«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի է ունենում Թել Ավիվում, որտեղ Հայաստանը ներկայացնում է Սրբուհի Սարգսյանը՝ նույն ինքը՝ Սրբուկը, իր «Walking Out» երգով։
Սրբուկը առաջին համարի ներքո ելույթ կունենա մայիսի 16-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը մեր պատվիրակությունը քիչ առաջ անցավ կարմիր գորգի վրայով։ Նշենք, որ Սրբուկը կրում է սպիտակ զգեստ և շլացնող տեսք ունի։ Երգչուհու մուտքը կարող եք դիտել 1:36 րոպեից։