Հանգստյան օրերի քննարկվող թոփ թեման մայիսի 11-ին Երևանում անցկացված «Ազգային գեղեցկության մրցույթ»-ն էր, որի հաղթող ճանաչվեց 19 տարեկան Հայկուհի Մաթևոսյանը: Եթե նախկինում այլ չափորոշիչներ էին գործում գեղեցկուհիների ընտրության հարցում և կային որոշակի արգելքներ, հաշվի էր առնվում նաև գեղեցկուհիների ինտելեկտը, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է։

Մրցույթի հաղթողի անունը հնչելուց հետո համացանցում սկսեցին բուռն քննարկումներ, թե ինչպես կարող է տարբեր վիրահատություններ արած օրիորդը հռչակվել տարվա գեղեցկուհի, քանի որ նախկինում այդպիսիք չէին կարող նույնիսկ մասնակցել մրցույթին։ Սակայն այս ամենից զատ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ աշխարհում 50%-ից ավելին դիմում է վիրահատական միջամտությունների, ուստի վստահ չենք կարող լինել աշխարհի գեղեցկության մրցույթի ժամանակ, ովքեր են իրական գեղեցկուհիներ, ովքեր՝ ոչ։ 

Սակայն փաստը մնում է այն, որ գեղեցկուհու ընտրությունն այնքան էլ հայ հասարակության սրտով չէ, ինչն առիթ դարձավ բազմաթիվ քննադատությունների, թե՝ «մազիրը դնովի է, մարմինը՝ շինովի»․․․

Զավեշտալի գրառումներից զատ, բանը հասավ նույնիսկ անձնական վիրավորանքների, ինչն այնքան էլ գեղեցիկ երևույթ չէ, հատկապես, երբ դա արվում է տղամարդկանց կողմից։ 

Ի դեպ, նշենք, որ գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանն այն օրիորդն է, ով նախորդ մրցույթի ժամանակ կուլիսներում պատասխանելով հարցին՝ 1 կգ բամբա՞կն է ծանր, թե՞ 1 կգ երկաթը, պատասխանել․ էր՝ երկաթը։ Ապա զրուցավարի դիտարկմանը՝ բայց չէ՞ որ երկուսն էլ 1 կգ են, այժմյան գեղեկուհին պատասխանել էր․ «Կապ չունի, երկաթն ավելի ծանր ա»։

Սոցցանցի օգտատերերը, հիշելով այս զավեշտալի դրվագը, ծաղրուծանակի էին ենթարկում նորընտիր գեղեկուհուն հետևյալ գրառումներով․ «Ասա՝ էդքան լցրել էիք, մի քիչ էլ ուղեղը լցնեիք», «70 կգ Աշո՞տն ա ծանր, թե՞ 70 կգ Աշոտ երկաթը», «2 կես կիլոն 1 կգ-ից ծանր ա, որովհետև 2 հատ ա»։

 

Ստորև ներկայացնում ենք փոքրիկ քաղվածք համացանցից, թե ինչ հումորներ են անում այդ առիթով համացանցի օգտատերերը: