Օրվա թոփ թեման Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավի «ԱՅՈ»-ի լոգոն է: Այսօր հայտնի դարձավ, որ մրցույթում հաղթած «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպությունը, որը 3 մլն դրամ է ստացել «տաժանակիր» աշխատանքի արդյունքում ստեղծված լոգոյի համար, գրագողություն է արել: Բանից պարզվեց, որ այն 1991 թ․ Անկախության տարբերանշանի կրկնօրինակն է։ 

 

Համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել այն հանգամանքը, որ նախ պետք է գտնել հեղինակին, ապա այդ գումարը փոխանցել հենց նրան: Օգտատերերը հումորային գրառումներին կից զավեշտալի լուսանկարներ էին ներկայացնում՝ առաջարկելով «ԱՅՈ»-ի լոգոյի իրենց տարբերակը: Մարդկանց հումորը սահմաններ չի ճանաչում. «Յուրաքանչյուր նորը, լավ մոռացված հինն է», «Կրկնությունը գիտության մայրն է», «Գնամ քեզի համար լոգո գողանամ», «ԱՅՈ-ի դիզայները չի, իր օգնականն ա՝ Արմանը, ինքը ռայոն ա գնացել» ... այս և այլ գրառումներ էին կատարվում: Զավեշտը հասավ գագաթնակետին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե փնտրվում է 1991-ականների լոգոյի հեղինակը: 

Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  և  «ԱՅՈ»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը հայտնել էր, թե իրենք այդ մասին տեղյակ չեն եղել, հիմա արդեն կորոշեն, թե ինչ պետք է անեն: «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպության տնօրեն Ռաֆայել Դանիելյանն էլ ասաց. «Նոր եմ իմացել, ինքնաթիռի մեջ եմ, հենց նոր եմ իջել ինքնաթիռից, գհետևեք իմ ֆեյսբուքյան էջին՝ կպատասխանեմ»,- շփոթված պատասխանեց ընկերության տնօրենը։ Հատկանշական է, հատկապես, վերջինիս արած գրառումն այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ իրենց «ստեղծած» լոգոն է հաղթել մրցույթում: Պարզվում է՝ Դանիելյանի համար կարևոր նշանակություն ունի արդարությունը:

 

 

 
 

Զավեշտալի է նաև կազմկերպության ներկայացուցիչների արձագանքը, երբ որպես հաղթող հնչեց իրենց անունը: Նրանց առանց ամոթխածության շնորհակալություն էին հայտնում իրենց անձնուրաց աշխատանքը գնահատելու համար:

 

 

 

 
 
 

Նշենք, որ 1991 թ․ Անկախության հանրաքվեի «ԱՅՈ»-ի նկարը հրապարակվել է «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 23-ի համարի շապիկին։ Մեզ հետ զրույցում «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը տվեց անուններ, որոնց հետ այդ տարիներին աշխատել են. նրանք են՝ Ստեփան Նարոյանը, Ցոլակ Ղանդիլյանը:

Ավելի ուշ, տարբերանշանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խոսեց «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նա հայտարարեց, որ գտել են 1990-ականների «ԱՅՈ»-ի նկարի հեղինակներին և այդ 3 մլն դրամը պատրաստվում են բաշխել այդ 3-ի միջև:
 
 
Ստորև ներկայացնում ենք քաղվածք՝ համացանցից.