Աշխատանքային այցով Լյուքսեմբուրում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:
Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով։
Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ: Տեսանյութը՝ 24news.am-ի։