Ֆեյսբուքում նոր ֆլեշմոբ է: Համացանցում ՔՊ անդամները ակտիվ տարածում են լուսանկար, որի վրա գրված է 312.1-6-6: Սակայն նրանք չեն բացահայտում, թե ինչ է թաքնված ֆլեշմոբի հետևում և նշում են, որ վաղը ամեն ինչ պարզ կդառնա: Ըստ երևույթին վաղը փորձում են յուրօրինակ ձևով բացահայտել ֆլեշմոբի գաղտնիքը:

Armdaily.am-ին հաջողվեց ճշտել, որ ֆլեշմոբը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին և նշված թվերը հենց դա է խորհրդանշում: