Դա միջամտություն չէ, և այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի  դատական նիստից առաջ ասաց նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, որ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը  և Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել իր հոր գործով և արդյո՞ք դա մյուս պետության միջատություն չէ:

«Երաշխավորությունը միջամտություն չէ, դա ուղղակի երաշխավորություն է, իսկ ինչի՞ պետք է չանեին, իրենց մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստեի՞ն»: