Այսօր՝ մայիսի 15-ին, նշվում է ընտանիքի միջազգային օրը։ Այդ առիթով ընտանեկան լուսանկարով կիսվել է երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը բալիկի է սպասում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Սեւ-սպիտակ կադրի մեկնաբանություններում Սիլվա Հակոբյանը գրել է. «Ընտանիքը ամենահարմարավետ ու տաք անկյունն է Երկրի վրա, որտեղ դու իսկապես երջանիկ ես։ Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»։