Ոչ բոլոր մարդիկ են կարողանում սիրել այնպես, ինչպես գրում են գրքերում։ Մարդիկ իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում, բայց ոմանց դրանք լրիվ խորթ են։ Կենդանակերպի այդպիսի 5 նշան են առանձնացնում աստղաբանները։ Իսկ թե որոնք են այդ նշանները, կպարզենք միասին։

Երկվորյակներ

Երկվորյակները կարող են ռոմանտիկ լինել, կարող են ասել «ես քեզ սիրում եմ»։ Սակայն նրանց սիրել չկարողանալու հատկությունն արտահայտվում է նրանց տհաճ արարքներով՝ հիմնված եսասիրության վրա։ Նրանք հաճախ են ստում և ամենաշատը դավաճանող նշաններից մեկն են համարվում։ Եթե նրանք գտնում են այն միակին, որի հետ ցանկանում են կապել իրենց կյանքը, ապա ամեն բան անում են, որ հարաբերությունները բուռն լինեն և վառ, սակայն դա շատ արագ կարող է մարել։ Երկվորյակների հետ հարաբերություններում դուք պետք է երկուսի փոխարեն աշխատեք, քանի որ նրանք միայն սիրում են ստանալ, բայց չեն սիրում տալ։ Ձեր բոլոր փորձերը՝ նրանց համար ինչ-որ հաճելի բան անելու, նրանք ընկալում են այնպես, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այնքան են տարվում աշխատանքով, որ սիրո համար ժամանակ պարզապես չեն ունենում։ Եթե նրանք ամեն դեպքում գտնում են իրենց երկրորդ կեսին, ապա սիրո դրսևորումներ նրանցից պետք չէ առանձնապես ակնկալել։ Այս մարդիկ մանրախնդիր են և պարզապես կարող են մոռանալ, որ իրենց սիրում են։ Նրանք տարվում են անձնական գործերով՝ մոռանալով մտերիմների մասին։ Նրանք ձանձրալի կարող են լինել, այնպես որ, նրանց հետ հարաբերություններում կրքի կրակը միշտ դուք պետք է վառեք։ Եթե նույնիսկ Այծեղջյուրը սիրահարվում է, ապա նա դա անմիջական և անհետաքրքիր է անում։ Եթե դուք արդեն ամուսնացած եք, ապա հարցին, թե «ինչու ինձ վրա ուշադրություն չես դարձնում», Այծեղջյորը պարզապես կարող է պատասխանել. «Մի՞թե մենք ամուսնացած չենք»։

Ջրհոս

Ջրհոսները սիրում են ազատ լինել և հարաբերություններում իրենց անկախ զգալ։ Նրանց թեթև սեր է պետք առանց հատուկ պարտավորությունների։ Նրանք միշտ կօգնեն իրենց երկրորդ կեսին, միշտ կաջակցեն, բայց չեն դիմանա իրենց նկատմամբ վատ վերաբերմունքին։ Սիրել նրանք կարողանում են, բայց միայն սկզբում։ Երբ քաղցր շրջանն ավարտվում է, նրանք ձանձրալի մարդկանց են վերածվում։ Ջրհոսները գնահատում են մարդկանց, բայց շատ արագ են սառչում։ Ժամանակի ընթացքում սիրելի մարդը նրանց համար ինքնին հասկանալի ինչ-որ մի բանի է վերածվում։ Կարելի է խաբվել նրանց խարիզմատիկությամբ, հմայքով և սրամտությամբ, բայց դա մի քանի ամսից կամ առավելագույնը մեկ տարուց հօդս կցնդի։

Կարիճ

Կարիճները դաժան են, բայց այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ ամբողջովին չեն հասկացել։ Նրանք պետք է լավ ճանաչեն մարդուն նախքան նրա առջև բացվելը։ Նրանց միայն իրենք կարող են հասկանալ, այն էլ՝ ոչ միշտ։ Կարիճին սիրելու համար համբերություն է պետք ունենալ։ Կարիճների հարձակումները կարող են անվերջ շարունակվել, նույնիսկ երբ դուք արդեն ընտանիք եք և երեխաներ ունեք։ Այս մարդկանց հետ շատ դժվար է, և նորմալ սիրել նրանք չեն կարողանում։ Այս նշանի ներկայացուցիչները նաև շատ դանդաղ են սիրահարվում, այդ պատճառով էլ կարող են փոխել իրենց միտքը՝ ձեզ փոխադարձ սիրով պատասխանելու։

Խեցգետին

Խեցգետինները չեն սիրահարվում. նրանք գտնում են մարդու, ով լավագույնն է համապատասխանում ընտանիք կազմելու համար։ Այս մարդիկ բավական ռոմանտիկ են և հետաքրքիր, բայց միայն հարաբերությունների սկզբում։ Ամուսնությունից հետո նրանք հեռանում են ձեզանից, բայց այնքանով, որքանով որ առողջ դատողությունն է նրանց թույլ տալիս։ Վառ զգացողություններ դուք չեք ստանա, բայց ձեր կյանքը շատ տխուր ու ձանձրալի էլ չի լինի։ Խեցգետինները կարողանում են հոգ տանել մարդկանց մասին, բայց նրանք չեն կարողանում իսկապես ուժեղ սիրել։ Խեցգետիններն ինչ-որ բանով հիշեցնում են Այծեղջյուրներին, քանի որ նրանք էլ են ուզում, որ ամեն բան ոչ թե սպոնտան լինի, այլ ըստ ծրագրի։ Նույնիսկ ինտիմ կյանքում Խեցգետինների մոտ ամեն բան ծրագրված է։ Կիրք և հուզականություն նրանցից սպասել պետք չէ։